Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնի խնամք

Նուռը կանխում է մաշկի ծերացումը

Նուռը կանխում է մաշկի ծերացումը

Նուռն օգնում է կանխել սրտի հիվանդությունները, նվազեցնել սթրեսի մակարդակը և նույնիսկ բարելավել սեռական կյանքի որակը: Իսկ վերջերս գիտնականները հայտարարեցին, որ նուռը համարվում է երիտասարդության աղբյուր: Պարզվում է` նռան ամենօրյա օգտագործումը դադաղեցնում է ԴՆԹ-ի ծերացման գործընթացը:   

 

Գիտնականներն այս եզրահանգմանն են եկել 60 կամավորներին ուսումնասիրելու արդյունքում: Նրանք մեկ ամիս շարունակ ընդունել են նռան հյութ: Ընդ որում, գիտնականները հետևել են օրգանիզմում քիմիական միացությունների ակտիվությանը նաև մեկ այլ խմբի մոտ, ովքեր նռան հյութ չեն ընդունել:

 

Այսպես, նրանք նկատել են, որ նռան հյութ ընդունողների մոտ զգալիորեն նվազել է 8-Oxo-DG մարկերի խտությունը, որոնք կապվում են բջջային այնպիսի վնասվածքների հետ, որոնք կարող են խախտել գլխուղեղի, մկանների, լյարդի, երիկամների աշխատանքը և հանգեցնել մաշկի ծերացման:

 

Հայտնի է նաև, որ նուռը հարուստ է А, С, Е, վիտամիններով, երկաթով և անտիօքսիդանտով, որը չեզոքացնում է ազատ ռադիկալների աշխատանքը:

Սկզբնաղբյուր. zham.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ